Արոնյանը կմասնակցի Ստավանգերի մրցաշարին

Armenpress 15:55, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանի մրցակիցները կլինեն` Մագնուս Կարլսենը, Շահրիար Մամեդյարովը , Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդը, Դին Լիժենը եւ Սերգեյ Կարյակինը:

Նորվեգիայում կայանալիք մրցաշարը կսկսվի մայիսի 27-ին և կտևի մինչև հունիսի 8-ը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am