Վախճանվել Է գրող Ֆիլիպ Ռոթը. The New York Times

Armenpress 10:57, 23 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 85 տարեկան հասակում մայիսի 22-ին վախճանվել Է ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The New York Times թերթը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, վերջին տարիներին Ռոթն ապրում Էր Նյու Յորքի եւ Քոննեքթիքութի նահանգներում: Գրողի մահվան լուրը թերթին հաստատել Է նրա ընկերուհին՝ Ջուդիթ Թուրմանը: Ռոթը գրել Է 20-ից ավելի վեպեր, որոնց թվում են «Դավադրություն Ամերիկայի դեմ», «Սովորական մարդը» գործերը եւ ուրիշներ:

Գրողը Միջազգային Բուքերյան մրցանակի, Պուլիտցերյան մրցանակի դփնեկիր Է «Ամերիկյան հովվերգություն» վեպի համար: Նա նաեւ Ֆրանց Կաֆկայի գրական մրցանակի դափնեկիր Է: Ռոթը ծնվել Է 1933 թվականին Նյուարքում (Նյու Ջերսիի նահանգ) ներգաղթյալների ընտանիքում, որոնք ԱՄՆ Էին եկել Գալիցիայից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am