Ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով

Armenpress 14:16, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հանձնաժողովը ստեղծվել է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը և ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրությունը բարեփոխելու՝ կառավարության  ծրագրում ամրագրված անհրաժեշտությունից, նպատակ ունենալով բարձրացնել հանրային կառավարման ներառականությունն ու թափանցիկությունը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով:

Հանձնաժողովի նախագահն է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաև Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am