Սիրուշոն ներկայացրել է նոր տեսահոլովակ

Armenpress 14:10, 8 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սիրուշոն երաժշտասերների դատին հանձնեց նոր տեսահոլովակ, որը նկարահանվել  է  «301»  երգի հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երգը «Արմատ» ձայնասկավառակից է: Սիրուշոն այն կատարել էր մայիսի 28-ին՝ Հանրապետության հրապարակում կայացած տոնական միջոցառման ժամանակ : Համերգի տեսագրությունից  հատվածներ ներառված են տեսահոլովակում:  «301»  երգը թողարկվել էր 2016թ.-ի հոկտեմբերի 28-ին: Երաժշտության հեղինակը Սիրուշոն է,խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am