Արոնյանը կմասնակցի Լոնդոնի Chess Classic մրցաշարին
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դեկտեմբերի 11-17-ը կմասնակցի Լոնդոնի Chess Classic միջազգային խոշոր մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի շրջանակներում անցկացվող ՖԻԴԵ Օփեն մրցաշարին կմասնակցեն Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը, կանանց հավաքականի անդամ Սիրանուշ Ղուկասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ