Տղան զանգահարել է հարցնելու՝ որտեղ է Սանտա Քլաուսը: Նրան պատասխանել է Թրամփը. «Դու դեռ հավատո՞ւմ ես Սանտային»

Armenpress 13:02, 25 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դու դեռ հավատո՞ւմ ես Սանտա Քլաուսին: Ընդհանրապես յոթ տարեկանում արդեն բոլոր չԷ, որ հավատում են»,- ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս խոսքերն Է ասել հեռախոսազրույցի ժամանակ, որի վկաները դարձել են լրագրողները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանյան, մասնակցել են «NORAD-ը հետեւում Է Սանտային» ակցիային, երբ տարբեր մեդիա-կապուղիներով, սոցցանցերում եւ հատուկ կայքում հաղորդվում Է մտացածին երթուղու մասին, որով Սուրբծննդյան պապիկը թռչում Է Հյուսիսային բեւեռից:

Ծրագրին մասնակցում են բազմաթիվ կամավորներ, որոնք զանգեր են ընդունում երեխաներից, զանգերի մի մասն ստացվել Է նաեւ Սպիտակ տանը, որտեղ երեխաների հետ խոսել են նախագահը եւ նրա կինը: Ավանդույթը, որի համաձայն զինվորականները երեխաներին պատմում են Սանտա Քլաուսի տեղափոխությունների մասին, 1955 թվականին ծնվել Է ԱՄՆ-ում եւ Կանադայում, երբ Սանտա Քլաուսին փնտրող երեխաները պատահաբար Կոլորադո-Սփրինգսում գտնվող զինվորական հրամանատարության կենտրոն են զանգահարել տեղական թերթում տեղ գտած սխալ հեռախոսահամարի պատճառով:

Նույն այդ երեկոյան ԱՄՆ-ի զինված ուժերի գնդապետ Հարրի Շուփը խոսափողը կախելու փոխարեն օպերատորներին կարգադրել Է հետեւել Սանտայի մասին տեղեկատվությանը եւ այն տրամադրել այդ համարով զանգահարող յուրաքանչյուր երեխայի: Սանտայի ճանապարհորդությանը չեն դադարել հետեւել նույնիսկ այն բանից հետո, երբ Թրամփի եւ դեմոկրատների կոնֆլիկտի պատճառով կառավարությունը դադարեցրել Է աշխատանքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am