Լևոն Արոնյանը կմասնակցի Ջիբրալթարի մրցաշարին
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կմասնակցի Ջիբրալթարի մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մրցաշարին կմասնակցեն նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան և մի շարք այլ գրոսմայստերներ:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթողի կոչման համար կպայքարեն Հրանտ Մելքումյանը, Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կմեկնարկի հունվարի 21-ին և կեզրափակվի 31-ին:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ