Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում կկատարի հայտնի ֆիլմերի մեղեդիները
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Ջասթին Ֆրիրի ղեկավարությամբ ելույթներ կունենա Դուբայի օպերային թատրոնում: Նվագախումբը կներկայանա «Godfather Film Concert և Harry Potter Film Concert» ծրագրերով` կատարելով վերոնշյալ կինոնկարների սիրված մեղեդիները:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ նվագախումբը մեկ կունենա համերգ փետրվարի 28-ին, և երկուսը`մարտի 1-ին։
Համերգային ծրագրերին անդրադարձել է նաև «The National» պարբերականը: «Այս տարի Դուբայի օպերային թատրոնում կցուցադրվեն երկու դասական ֆիլմեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ»,-նշված է պարբերականում: