Էլեկտրոնային շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան կազատվի ԱԱՀ-ից

Armenpress 13:33, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ նախագծով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից: «Ներկայացված օրենքի նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև էներգետիկ կախվածության նվազեցման համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ղափլանյանը։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Էլեկտրական շարժիչով մոտոցիկլների (ներառյալ մոպեդները) կիրառման ավելացումը, բացի վերը նշված դրական ազդեցություններից, կնպաստի նաև խցանումների նվազմանն ու երթևեկության անվտանգության մեծացմանը։

Արտոնությունը կգործի մինչև 2022 թվականը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am