Վրաստանում կարմրուկի 430 դեպք է գրանցվել

Armenpress 14:10, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 21-ի տվյալներով Վրաստանում գրանցվել Է կարմրուկի 430 դեպք. ցուցանիշը հատկապես բարձր Է 20-ից մինչեւ 40 տարեկան մարդկանց շրջանում: Այդ մասին հայտնել Է հանրապետության հանրային առողջության պաշտպանության եւ առողջապահության դեպարտամենտի ծրագրերի վարչության ղեկավար Եկատերինա Ադամիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Onlihe»-ին:

«Կարմրուկի զանգվածային տարածումից խուսափելու նպատակով Վրաստանի կառավարությունը հունվարի 18-ին կարգադրություն Է հրապարակել, որի համաձայն, կառավարության տարբեր գերատեսչություններ որոշակի պարտավորություններ ունեն: 0-ից մինչեւ 19 տարեկան անձանց համար կարմրուկի դեմ պատվաստումը դառնում Է պարտադիր: Եթե մանկապարտեզներում, դպրոցներում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում անձինք պատվաստում չստանան կամ չկարողանան ներկայացնել համապատասխան փաստաթուղթ, հաստատությունների ղեկավարներն իրավունք կունենան քննարկել նրանց կարգավիճակը կասեցնելու հարցը»,-հայտարարել Է Եկատերինա Ադամիան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am