Հայ բռնցքամարտիկները մեկնել են Սոչի
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանը ու Գոռ Երիցյանը մեկնել են Սոչի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բռնցքամարտիկները Սոչիում կանցկացնեն իրենց մարզումները՝ մինչ կայանալիք մենամարտերը:
Փետրվարի 9-ին երկու հայ բռնցքամարտիկները կանցկացնեն իրենց հերթական մենամարտերը: WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը կմենամարտի արգենտինացի Մաքսիմիլիանո Լեոնել Սքալզոնեի հետ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գավաթի խաղարկության շրջանակում կայանալիք առաջին մենամարտում Վահե Սարուխանյանը կմրցի Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Պավել Մալիկովի հետ:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ