Լիլիթ Հովհաննիսյանը մենահամերգներով հանդես կգա աշխարհի յոթանասուն քաղաքում

Armenpress 17:00, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը «Dream» խորագրով համաշխարհային շրջագայության ընթացքում իր երկրպագուներին մեծ տոն կնվիրի՝ ելույթներ ունենալով ավելի քան 70 քաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շրջագայության մեկնարկը կտրվի Երևանից:

«Dream World Tour»-ի առաջին համերգը տեղի կունենա մարտի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում:

Շրջագայության ընթացքում համերգներ են նախատեսված Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Իսպանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի և այլ երկրների քաղաքներում:

Լիլիթ Հովհաննիսյանի և նրա շրջագայության կարգախոսը հետևյալն է. «Ես ուզում եմ ցույց տալ ձեզ իմ երազը»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am