Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները մեկնեցին ԱՄՆ  

Armenpress 11:55, 28 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները մեկնել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Միացյալ Նահանգներում (որտեղ նրանց կմիանա Հովհաննես Բաչկովը)  հայ բռնցքամարտիկները մարզումներ կանցկացնեն եւ սպարինգ մենամարտեր կունենան աշխարհահռչակ բռնցքամարտիկների հետ:

ԱՄՆ-ում թիմին կդիմավորի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am