Սիրիայում ավելի քան 50 մարդ է զոհվել կոալիցիայի օդուժի հարվածից. SANA

Armenpress 16:10, 11 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարված են հասցրել Սիրիայի Դեյր--Էզ-Զորի նահանգում: Ինչպես մարտի 11-ին հայտնել Է SANA գործակալությունը, հարվածի հետեւանքով զոհվել Է ավելի քան 50 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա աղբյուրների տվյալների համաձայն, հարվածը հասցվել Է Էլ-Բագուզ բնակավայրի շրջանում տեղակայված ճամբարին: Ինչպես նշում Է գործակալությունը, զոհվածների մեծամասնությունը կանայք ու երեխաներ են: Ինչպես ավելի վաղ Rudaw քրդական հեռուստաալիքին հայտնել Է ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» (ԴՍՈւ) հրամանատար Ադնան Աֆրինին, քրդական կազմավորումները մարտի 10-ի երեկոյան Եփրատ գետի արեւելյան ափին վերսկսել են գործողությունը «Իսլամական պետություն» խմբավորումից ահաբեկիչների Էլ-Բագուզի հենակետի դեմ: Օդից ԴՍՈւ-ի ջոկատներին աջակցություն են ցուցաբերում արեւմտյան կոալիցիայի ռազմաօդային ուժերը, որոնք հարվածներ են հասցրել ռազմամթերքի պահեստներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am