Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել միջազգային մրցաշարում  

Armenpress 12:09, 3 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անապայում մեկնարկել է Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդական հուշամրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Ֆիլիպինների, Կուբայի, Թայլանդի, Շվեյցարիայի, Հնդկաստանի ուժեղագույն բռնցքամարտիկները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայուցչից 2-ը հաղթանակ են տարել և դուրս եկել քառորդ եզրափակիչ: 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն ու 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը հաղթել են հնդիկ բռնցքամարտիկներին, իսկ 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը պարտություն է կրել ղազախ բռնցքամարտիկից:

Ապրիլի 3-ին ռինգ դուրս կգան եւ քառորդ եզրափակիչ մտնելու համար կպայքարեն 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշայիններ Արթուր Ղազարյանն ու Ռուսլան Ասլիկյանը եւ 64 կգ քաշային Արարատ Հարությունյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am