Սիրիայում Թուրքիայի միակողմանի գործողությունները կարող են ավերիչ հետեւանքներ ունենալ. Փոմպեո
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն ապրիլի 3-ին պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուին հայտարարել Է, որ Սիրիայում Անկարայի միակողմանի գործողությունները կարող են ավերիչ հետեւանքներ ունենալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության փոխղեկավար Ռոբերտ Պալադինոյի տարածած հայտարարության մեջ:
Փոմպեոն եւ Չավուշօղլուն հանդիպել են ՆԱՏՕ-ի մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկօրյա խորհրդակցության ընթացքում: «Փոմպեոն աջակցություն հայտնեց Սիրիայի հյուսիսարեւելյան մասի շուրջ շարունակվող բանակցություններին՝ նախազգուշացնելով տարածաշրջանում Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունների հնարավոր ավերիչ հետեւանքների մասին»,- նշել Է դիվանագետը:
Թուրքիան Սիրիայի տարածքում արդեն անցկացրել Է երկու ռազմական գործողություն՝ «Եփրատի վահանը» եւ «Արմավենու ճյուղը»: Դրանց արդյունքում անվտանգության բուֆերային գոտի Է ստեղծվել Աազազ եւ Ջարաբլուս սահմանամերձ քաղաքների միջեւ, ինչպես նաեւ օկուպացվել Է Աֆրինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: