Արամ Ավագյանը կանցկացնի 10-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում

Armenpress 12:46, 4 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանի գոտու պաշտպանության մենամարտը կկայանան մայիսի 4-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արամ Ավագյանը կանցկացնի իր 10-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: WBC International Silver գոտու պաշտպանության համար Ավագյանը կմրցի ամերիկացի Ֆրանցիկսո Էսպարզայի հետ:

Արդեն կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը: Լաս Վեգասում կայանալիք բռնցքամարտի շոուն կմեկնարկի մայիսի 5-ի գիշերը՝ Երեւանի ժամանակով 2:00-ին: 

Նախորդ 8-ում Ավագյանը միայն հաղթանակներ է գրանցել, մեկ անգամ էլ մենամարտն ավարտել է ոչ-ոքի արդյունքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am