Արայիկ Հարությունյանը կրթության ոլորտում նոր փոփոխություններ է խոստանում

Armenpress 14:55, 11 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կրթության ոլորտում նոր փոփոխություններ է խոստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ առաջիկայում մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացնելու է ոլորտում արված ու արվելիք աշխատանքը:

«Մեկ տարի առաջ այս օրը նշանակվեցի կրթության և գիտության նախարար: Մեծագույն պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են արվել, նորերն` առջևում են: Առաջիկայում ասուլիսով ներկայացնելու եմ արվածն ու անելիքը»,- գրել է Հարությունյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am