ԱԺ-ն ընդունեց Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը

Armenpress 10:17, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապրիլի 16-ը Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդունվեց ԱԺ հունիսի 19-ի հերթական նիստում կայացած քվեարկությամբ:

Նախագիծը ստացավ 76 կողմ և 13 դեմ ձայն,  23 պատգամավոր ձեռնպահ քվեարկեց:

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am