ՀՀ-ում մինչև 18 տարեկանների հիվանդանոցային բուժօգնությունն ամբողջությամբ կիրականացվի անվճար

Armenpress 13:56, 27 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվի պետպատվերի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարությունն այսպիսի որոշում ընդունեց հունիսի 27-ի նիստում:

Որոշման նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

«Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է 0-18 տարեկան երեխաներ հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետական պատվերի շրջանակներում»,- ասաց Ավանեսյանը:

Նախատեսվում է նաև փոխհատուցել մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը, ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1.75 մլրդ դրամ:

Ներկայում Հայաստանում հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ պետպատվերի շրջանակում է կատարվում մինչև 7 տարեկանների համար: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am