Հայաստանն ու Իրանը պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին

Armenpress 18:27, 1 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատվիրակությունը Իրանում է`  մասնակցելու Իրան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, 2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի 3-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) պատվիրակությանը գործուղելու մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղակայված է էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում:

Պատվիրակությունը գլխավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Պատվիրակության կազմում են Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը և այլք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am