Մ. Վ. Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղը դիպլոմներ հանձնեց առաջին շրջանավարտներին

Armenpress 13:18, 2 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղում ընթանում է առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնմանը նվիրված հադիսավոր արարողությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը համալսարանի ռեկտոռ Վիկտոր Սադովնիչիի հետ շրջայց կատարեց համալսարանի տարածքում, պուրակում տնկեց անվանական եղևնի, այնուհետև մասնակցեց առաջին շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու արարողությանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am