ՀՀ դեսպանը հանդիպել է Հունաստանի զբոսաշրջության նորանշանակ նախարարի հետ

Armenpress 19:37, 23 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հուլիսի 23-ին հանդիպել է Հունաստանի զբոսաշրջության նորանշանակ նախարար Խարիս Թեոխարիսի (Harry Theoharis) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները կարևորել են հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ խարսխված երկու բարեկամ ժողովուրդների պատմական սերտ առնչությունների և փոխադարձ ջերմ վերաբերմունքի վրա, ինչն ամուր հիմք է ոլորտային, մասնավորապես, զբոսաշրջության բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնման համար:

Քննարկվեցին երկու երկրների միջև փորձի փոխանակման, վերապատրաստման ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am