Ֆրանսիացին 4 մլն եվո Է շահել վիճակախաղով

Armenpress 13:18, 22 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենտ Վերժ քաղաքի (Դը Սեւրի դեպարտամենտ, Ֆրանսիայի արեւմուտք) բնակիչը 4 միլիոն եվրո Է շահել Loto վիճակախաղով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է France Bleu ռադիոկայանը:

Ֆրանսիայի խաղերի ասոցիացիայի տվյալներով՝ հաղթողին բաժին Է ընկել խաղի ջեքփոթը, որը տեղի Է ունեցել հուլիսի 22-ին: Նա միակն Է, ով նշել Է բոլոր վեց երջանիկ թվերն իր տոմսում, որը ձեռք Է բերել Leclerc առեւտրական ցանցի խանութներից մեկում:

«Ես չԷի հավատում արդյունքներին, երբ դրանք հրապարակեցին, պահանջվեց մի քանի օր՝ հասկանալու, թե ինձ հետ ինչ Է տեղի ունենում»,- պատմել Է տղամարդը: Պատասխանելով այն հացին, թե ինչպես Է ծախսելու իր շահումը, նա նշել Է, որ «ինքն արդեն մի քանի ծրագրեր ունի դրա վերաբերյալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am