Հայաստանի Մ-19 հավաքականն ընկերական խաղում ջախջախեց Լիբանանի Մ-19 ընտրանուն

Armenpress 15:44, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականն ընկերական 2-րդ հանդիպման ընթացքում 5:0 հաշվով ջախջախեց Լիբանանի Մ-19 ընտրանուն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ֆուտբոլի ակադեմիայում կայացած առաջին խաղի ընթացքում մեր հավաքականը առավելության էր հասել 2:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի կազմում գոլեր են հեղինակել Ժիրայր Շաղոյանը (երկու գնդակ), Միշա Միրզոյանը, Նարեկ Գրիգորյանն ու Պատվական Ավետիսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am