Իրանի ԱԳ նախարարը Բիարիցից բանակցելու Է ժամանել Պեկին

Armenpress 14:44, 26 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը օգոստոսի 26-ին Պեկին Է ժամանել Չինաստանի իր պաշտոնակից Վան Իի հրավերով: Պեկինից Զարիֆն սկսել Է իր ասիական շրջագայությունը, որի ընթացքում կայցելի նաեւ Ճապոնիա եւ Մալայզիա:

Զարիֆի այցը մեկ օրով հետաձգվել Էր այն պատճառով, որ իրանցի նախարարը նախօրյակին այցելել Է ֆրանսիական Բիարից, որտեղ նա բանակցություններ Է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ ԱԳ նախարար Ժան-Իվ լե Դրիանի հետ:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, մեկնաբանելով Զարիֆի բլից-այցը Բիարից, հանդես Է եկել հաջակցություն բանակցային գործընթացի:

«Եթե ես իմանայի, որ իմ այս կամ այն հանդիպումը կբերի ժողովրդի խնդիրների լուծմանը, ես չԷի տատանվի,-ասել Է Ռոուհանին՝ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ:-Ես կարծում եմ, որ հանուն մեր ազգային շահերի մենք պետք Է օգտագործենք բոլոր միջոցները»:

Ռոուհանիի հայտարարությունները հնչել են իրանցի պահպանողականների կողմից Զարիֆի այցի քննադատության ֆոնին: Մասնավորապես, «Կայխան» ծայրահեղ պահպանողական իրանական հրատարակությունն անտեղի Է որակել այդ այցը: Թերթի մեկնաբանուկթյան մեջ նշվում Է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Զարիֆի երկրորդ այցը Ֆրանսիա «թուլության եւ հուսահատության դրսեւորում Է»:

Մինչդեռ «Էթեմադ» ռեֆորմիստական իրանական թերթը Բիարից Զարիֆի այցը «ամենահուսադրող պահն» Է համարել Իրանի հետ բազմակողմ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու ժամանակից ի վեր: Զարիֆն ինքը այդ այցի արդյունքները համարում Է Թեհրանի ակտիվ դիվանագիտության դրսեւորումը:

«Առաջ շարժվելը դժվար Է, բայց ավելի լավ Է փորձել»,-ասել Է Իրանի ԱԳ նախարարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am