Վրաստանի նախագահը ներում Է շնորհել ավելի քան 30 բանտարկյալի

Armenpress 13:13, 28 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 34 կալանավորների ներում Է շնորհել Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի՝ Մարիամոբայի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Ներման արժանացածների թվում կա մեկ անչափահաս եւ ութ կին:

«Վրաստանի նախագահն օգտվում Է դատապարտյալներին ներում շնորհելու՝ 2018 թվականի դեկտեմբերի 17-ից Սահմանադրությամբ իրեն տրամադրված իրավունքից: Այդ ամբողջ ժամանակաշրջանում ներում շնորհելու գործընթացն անցել Է առանց խոչընդոտների եւ կանգ չի առել: Մինչ այժմ նախագահը ներում Է շնորհել 91 դատապարտյալի»,- ասել Է Վրաստանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Անգի Խուցիշվիլին, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am