Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց

Armenpress 12:52, 2 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին:

«Զարգացման շրջանակն ստեղծված Է, ուստի ես որոշում ընդունեցի հրաժարական տալ, քանզի գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում»,-գրել Է Բախտաձեն Facebook-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինձ համար մեծ պատիվ Էր եւ միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն Վրաստանի վարչապետի կարգավիճակում ծառայել մեր երկրի շահերին: Ես եղել եմ ու կլինեմ «Վրացական երազանքի» անդամը եւ մեր երկրի նվիրյալ զինվորը»,-նշել Է նա:

Օրենքի համաձայն, վարչապետի պաշտոնաթողությունից հետո լիազորությունները վայր Է դնում ամբողջ կառավարությունը: Նախարարները կշարունակեն իրենց պարտականությունները կատարել մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:

Ըստ Վրաստանի նոր Սահմանադրության, վարչապետի պաշտոնաթողությունից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը պետք Է վստահություն հայտնի պաշտոնի նոր հավակնորդին, նախարարների կաբինետի կազմին եւ կառավարության ծրագրին:

Վարչապետի թեկնածությունը կարող Է առաջադրել խորհրդարանական ընտրություններում լավագույն արդյունքն արձանագրած կուսակցությունը (այժմ դա «Վրացական երազանքն» Է): Կառավարության նոր կազմի հաստատման համար անհրաժեշտ Է օրենսդիր մարմնում ապահովել ձայների մեծամասնությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am