ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կժամանի Երևան

Armenpress 16:02, 2 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կժամանի Հայաստան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը սեպտեմբերի 5-ին կժամանի Հայաստան և ներկա կլինի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը»,- նշված է կայքում: 

Ֆեդերացիան հայտնում է, որ Չեֆերինի այցելության ծրագրի մանրամասները կներկայացնի շուտով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am