Արոնյանի հաջորդ մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչն է  

Armenpress 10:45, 16 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցն աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ռուսական Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող մրցաշարի 3-րդ փուլում Արոնյանն ուժերը կչափի ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի հետ:

Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը:

Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում է 128 շախմատիստ:

Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am