Հովհաննես Բաչկովը` բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր  

Armenpress 15:30, 20 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Բաչկովը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Դևիս Քեյշոունի հետ և զիջեց 1:4 հաշվով: Գյումրեցի մարզիկը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am