Լավրովը եւ Փոմպեոն հանդիպում կանցկացնեն ՄԱԿ-ի կենտրոնակայանում

Armenpress 10:23, 23 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախատեսված Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցչին:

Նստաշրջանի շրջանակում Փոմպեոյի աշխատանքի պլաններին նվիրված բրիֆինգում դիվանագետը չի նշել այն հարցերը, որոնք կողմերը ծրագրում են քննարկել:

Պետդեպի ներկայացուցիչը նշել Է, որ ԱՄՆ-ը ցանկանում Է ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպումներն օգտագործել «ինքնակալական պետությունների», մասնավորապես, Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, Վենեսուելայի, Սիրիայի եւ Չինաստանի, «կործանարար ազդեցությանը» դիմակայելու համար:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին հայտնել Է, որ ՄԱԿ-ում Փոմպեոյի հետ Լավրովի հանդիպումը «նախապատրաստվում Է»: Դիտորդները ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների վերջին հանդիպումը տեղի Է ունեցել ընթացիկ տարվա մայիսին Սոչիում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am