Տերը որոշել Է ստուգել շան ազնվությունը եւ ահա թե ինչ Է պարզվում

Armenpress 17:26, 31 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շան առջեւ դժվարին խնդիր Է ծառացել՝ չտրվել գաղթակղությանը: Բայց ինչի չես գնա հանուն սիրելի մարդու:

Այս համակրելի շնիկի անունը Հենք Է: Նա շատ Է սիրում արախիսի ձեթ եւ պանիր: Հենքի ազնվությունն ստուգելու համար այդ մարդը երկու բուտերբրոդ Է պատրաստում, դնում Է նրա առջեւ եւ խնդրում ձեռք չտալ, որովհետեւ դրանք իրեն են պատկանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այնուհետեւ տերը ոչ երկար ժամանակով գնում Է մյուս սենյակ: Հենքը, պարզվում Է, լավ շուն Է, այդ պատճառով չի դիպչում համեղ ուտելիքին: Ուստի տերը որոշում Է անցնել հաջորդ մակարդակին եւ դուրս Է գալիս փողոց: Բայց շունը, միեւնույն Է, ձեռք չի տալիս բուտերբրոդին եւ իր օրինավորության համար ավելի ուշ դրանք ստանում Է որպես պարգեւ, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am