Մեր գործողությունները պետք է միտված լինեն Գյումրիի ռազմավարական զարգացման հեռանկարին. Վարչապետ

Armenpress 12:30, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության խնդիրը պետք է լինի ապահովել Գյումրի քաղաքի բնականոն քաղաքաշինական, տնտեսական զարգացումը, որն, ըստ էության, Շիրակի մարզի աղքատության հաղթահարման գործիքն է: Այդ մասին կառավարության նիստում նշեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հիմա մեր կայացրած որոշումներով տնտեսական որոշակի աշխուժություն նկատվում է ու նաև արտաքին տնտեսական գոտու ստեղծման, գործունեության համատեքստում՝ կընդլայնվի: Գիտեք, առաջիկայում «Ryan Air»-ը չվերթներ է սկսելու Գյումրի ու Գյումրին պետք է դառնա տուրիստական շատ աշխույժ վայր: Մեր բոլոր գործողոթյունները պետք է միտված լինեն Գյումրիի ռազմավարական զարգացման հեռանկարին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով, և պատշաճ աշխատանք հնարավոր է ունենալ միայն կրթության միջոցով: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ երեխաների ուշադրությունը գրավեն ոչ թե, կներեք բառիս համար, «քուչեքում պպզածները», այլ՝ իրենց աշխատանքով, կրթությամբ հաջողության հասած հայրենակիցները, և սա նաև աղքատության հաղթահարման ռազմավարության կարևոր բաղադրիչներից է», - ասաց վարչապետ Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am