Ռուսաստանը եւ Վրաստանը ավիահաղորդակցությունը կարող են վերսկսել 2020 թվականին. «Իզվեստիա»

Armenpress 12:15, 27 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցության արգելքը կարող Է հանվել 2020 թվականի առաջին կեսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով իրազեկ կառավարական մի աղբյուր:

Ինչպես հայտնի Է դարձել, երկրների միջեւ թռիչքների վերսկսումը կարող Էր տեղի ունենալ մինչեւ ընթացիկ տարվա վերջը, սակայն դրան խոչընդոտել Է Վրաստանի քաղաքական ճգնաժամը, որն ուղեկցվում Է զանգվածային բողոքներով:

Հրատարակության զրուցակիցը նշել Է, որ, չնայած «ռուսատյացության տրամադրությունների» թուլացմանը, երկրում բացակայում Է անվտանգության պատշաճ մակարդակը: Դրա հետ մեկտեղ ավիահաղորդակցության վերականգնման մասին որոշումն ընդունվելու Է Մոսկվայի կողմից՝ առանց Թբիլիսիի հետ նպատակամետ կոնսուլտացիաների: Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի խոսքով՝ վրացական կողմը կողջունի երկրների միջեւ թռիչքների վերսկսումը:

Վրաց-ռուսական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Թբիլիսիում բողոքարկեցին ռուս պատգամավորների այցը, որոնք մասնակցում Էին ուղղափառության միջազգային խորհրդաժողովին: Ընթացիկ տարվա հունիսին Վրաստանի մայրաքաղաքում տարածվել Էր բողոքի ակցիաների ալիքը: Այդ ֆոնին Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, որով հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվեց քաղաքացիների օդային փոխադրումները Ռուսաստանից Վրաստան, իսկ տուրօպերատորներին ու գործակալներին հանձնարարվեց ուղեգրեր չվաճառել այդ երկիր մեկնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am