ԱՄՆ-ում պայթյուն Է տեղի ունեցել քիմիական գործարանում. The New York Times

Armenpress 14:01, 27 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում առնվազն երկու մարդ Է տուժել նոյեմբերի 27-ին Տեխասի Ջեֆերսոնի օկրուգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The New York Times թերթը:

Փրկարար ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, որ միջադեպի պատճառով տարհանում Է հայտարարված գործարանից մոտավորապես 800 մետր շառավղով: Տեղի ունեցածի պատճառն առայժմ հայտնի չԷ: Տուժածների վիճակի վերաբերյալ, որոնք հոսպիտալացվել են, այս պահին տեղեկատվություն չկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am