Իրաքում ցույցի ցրման զոհերի թիվը հասել Է 16-ի

Armenpress 16:32, 28 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի հարավի Դի Քարի նահանգում ոստիկանության հետ ցուցարարների ընդհարման ընթացքում զոհվածների թիվը հասել Է 16-ի, վիրավորվել Է ավելի քան 150 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է անվտանգության մարմինների մի աղբյուր:

«Դի Քարի նահագի Նասիրիա քաղաքում զոհված ցուցարարների թիվը հասել Է 16-ի, 152 հոգի վիրավորվել Է անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից ցույցի ցրման համար մարտական փամփուշտների օգտագործման հետեւանքով»,- հայտնել Է աղբյուրը:

Ցուցարարների եւ ուժայինների միջեւ ընդհարումները նահանգի վարչական կենտրոն Նասիրիայում սկսվել են նոյեմբերի լույս 28-ի գիշերը, երբ անվտանգության ծառայությունները փորձել են բողոքավորներին հետ մղել Զեյթուն կամրջից:

Աղբյուրի խոսքով՝ ընդհարումները մինչ այժմ շարունակվում են: Իրաքում ցուցարարները հոկտեմբերի սկզբից ծայր առած բողոքների ընթացքում պահանջում են կառավարության հրաժարականը, պայքար կոռուպցիայի, գործազրկության դեմ, կենսապայմանների բարելավում: Զանգվածային լրատվամիջոցները հայտարարել են, որ բողոքի ակցիներին ուղեկցող ընդհարումների եւ անկարգություների հետեւանքով զոհվել Է ավելի քան 300 մարդ, տուժել Է շուրջ 15 հազար բնակիչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am