Պոլ Գոգենի կտավն 9,5 մլն եվրոյով վաճառել են Փարիզի աճուրդում

Armenpress 11:22, 4 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի (1848 – 1903) «Հաստաբուն ծառը» (Te Bourao II) նկարն 9,5 միլիոն եվրոյով վաճառվել Է Փարիզի աճուրդում: Այդ մասին ասված Է Artcurial աճուրդային տան՝ դեկտեմբերի 4-ին Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ: «Երեքշաբթի երեկոյան Պոլ Գոգենի թաիթյան շրջանի գլուխգործոց «Հաստաբուն ծառը», որն ստեղծվել Է 1897 թվականին, 9,5 միլիոն եվրոյով վաճառվել Է աճուրդով»,- նշված Է հայտարարության մեջ: 73 x 92 չափի կտավը գնել Է միջազգային հավաքորդներից մեկը, որի անունը չեն հայտնում: Գնորդի խոսքով՝ «նկարը կմնա Ֆրանսիայում»: Կտավը, ինչպես մամուլի տեղեկագրում հիշեցնում Է աճուրդների տունը, Գոգենը նկարել Է Թաիթիում իր գտնվելու ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am