Ամանորյա տոնածառ՝ մկրատներից ու դանակներից. անսովոր զարդարանքը հայտնվել Է Վիլնյուսի օդանավակայանում

Armenpress 17:48, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի օդանավակայանի ավիաանվտանգության ծառայության աշխատակիցները որոշել են ինքնատիպ ձեւով ուղեւորներին հիշեցնել ավիացիոն անվտանգության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանք տեղադրել են տոնածառ, որը պատրաստվել Է ինքնաթիռով փոխադրելու համար արգելված առարկաներից, որոնք առգրավվել են ճանապարհորդներից, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am