Վիրտուոզ դաշնակահարուհին զարմացրել Է ցանցի օգտատերերին՝ նվագելով երկու ռոյալի վրա
12:18, 6 Փետրվար 2020
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դաշնակահարուհի Լոլա Աստանովան Instagram-ում հրապարակել Է տեսանյութ, որտեղ Սքոթ Ջոփլինի գրած "Maple leaf rag" կոմպոզիցիան կատարում Է միանգամից երկու ռոյալի վրա: Դրանով նա զարմացրել Է ցանցի օգտատերերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նրանք միշտ ասում Էին, որ երկուսն ավելի լավ Է, քան մեկը»,-գրել Է Աստանովան:
Չնայած երկու գործիքների միջեւ եղած տարածությանը, դաշնակահարուհին վստահորեն հիմնական պարտիան կատարում Է աջ ձեռքով, իսկ ձախով ապահովում Է նվագակցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում