Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը

Հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆինլանդիան երեք տարի անընդմեջ գլխավորում է World Happiness Report-ի աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, World Happiness Report-ի զեկույցը կազմվում է ամեն տարի ՄԱԿ-ի՝ Կայուն զարգացման լուծումների ստորաբաժանման կողմից։

Դրանում գնահատվում է աշխարհի 156 երկիր և հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի սպասվող տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն: 

Ֆինլանդիայից բացի, ամենաերջանիկ երկրների տանյակում են նաև Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Շվեդիան, Նոր Զելանդիան, Լյուքսեմբուրգը և Ավստրիան։

Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 116-րդ հորիզոնականը՝ 2 հորիզոնականով առաջ անցնելով հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունից և 1 հորիզոնականով՝ Վրաստանից։

ԱՄՆ-ը 18-րդ տեղում է, Գերմանիան՝ 17-րդ, Ֆրանսիան՝ 23-րդ։ Ռուսաստանի Դաշնությունը զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am