Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Դանիայում կվերաբացվեն գեղեցկության սրահները, ավտոդպրոցները...

Դանիայում կվերաբացվեն գեղեցկության սրահները, ավտոդպրոցները...

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիան շարունակում է թուլացնել կարանտինի ռեժիմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, BBC-ն տեղեկացնում է, որ Դանիայի իշխանությունները հայտարարել են սահմանափակումները հետզհետե հանելու մասին: Մասնավորապես, ապրիլի 20-ից երկրում կբացվեն վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, ավտոդպրոցները և ևս որոշ փոքր ընկերություններ:

Դանիայում 11 տարեկանից ցածր երեխաների համար դպրոցներում պարապմունքներն արդեն սկսվել են: Շաբաթվա սկզբին բացվել են որոշ խանութներ:   

Ռեստորանները, բարերը և մարզադահլիճներն առայժմ կմնան փակ: Երկրի սահմանները ևս փակ են:

Վարակի բռնկումից ի վեր Դանիայում 7 հազարից ավելի վարակվածության դեպք կա, 321 հիվանդ մահացել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am