Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ավելի քան 1 մլն 100 հազար մարդու կամ աշխատավարձ, կամ թոշակ, կամ նպաստ ավելացել է. ՀՀ վարչապետ

Ավելի քան 1 մլն 100 հազար մարդու կամ աշխատավարձ, կամ թոշակ, կամ նպաստ 
ավելացել է. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախահեղափոխական խոստման շրջանակներում ավելացել են քրեակատարողական հիմնարկների ծառայողների և երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց իր առցանց ասուլիսում՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

«Քրեակատարողական հիմնարկների ծառայողների աշխատավարձերը 2020 թվականի հունվարի 1-ից ավելացել են 30%-ով։ Սա նաև ի կատարումն նախահեղափոխական իմ խոստման, որ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերն աճելու են»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ մայիսի 1-ից միջինում 30 տոկոսով բարձրացվել են երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների շուրջ 230 աշխատակցի աշխատավարձերը: Ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը դարձել է 130.9 հազար դրամ, իսկ հատուկ տիպի մանկատներում՝ 174.1 հազար դրամ։ Կառավարությունն այս ուղղությամբ հատկացրել է 36.6 մլն դրամ։

«Այս հիմնարկներում աշխատող մարդկանց աշխատավարձը բարձրացնում ենք ոչ միայն հենց իրենց, այլև մանկատներում ապրող երեխաների սիրույն, որպեսզի նրանց աշխատանքը ավելի գրավիչ դառնա և ավելի բարձրորակ մասնագետներ ներգրավեն, և երկրորդ՝ այդ աշխատողներին աշխատավարձը բարձրացնելով, մեր ուղերձը մեկն է՝ ավելի լավ նայեք մեր երեխաներին»,- ընդգծեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը շեշտեց, որ հեղափոխությունից հետո ավելի քան 1 միլիոն 100 հազար մարդու կամ աշխատավարձ, կամ թոշակ, կամ նպաստ ավելացել է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am