Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Արցախի դրամական օգնությունը փոխանցվել է Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդներին

Արցախի դրամական օգնությունը փոխանցվել է Լիբանանի հայ համայնքի հոգևոր 
առաջնորդներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցչության կողմից հուլիսի 16-ին Բեյրությում հանդիպումներ են կազմակերպվել հայ համայնքի հոգևոր առաջնորդների հետ՝ փոխանցելու համար Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարականով Արցախի կառավարության կողմից լիբանանահայությանը հատկացված դրամական օգնությունը։


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոգևոր առաջնորդներին ուղղված՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանի ուղերձում մասնավորապես, ասված է. «Հայության բարոյական պարտականությունն է կանգուն պահելը Լիբանանի հայ համայնքը, մի համայնք, որը մշտապես օժանդակ և նեցուկ է եղել հայ ժողովրդին։ Արցախի ժողովուրդը մշտապես երախտապարտ է լիբանանահայությանը և չի մոռանում այն մեծ օգնությունը, որ Լիբանանի հայկական համայնքը  տրամադրել է Արցախի համար դժվարին ժամանակներում։ Ցանկանում եմ, որ Լիբանանը շուտափույթ կերպով դուրս գա այս ճգնաժամից և ամենամոտ ժամանակներում հանդիպենք Արցախում»։
 
Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդները, իրենց հերթին, բարձր են գնահատել Արցախի Հանրապետության կողմից օգնության տրամադրումը՝ նշելով, որ այն խորհրդանշական և բարոյական մեծ արժեք ունի։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am