Հայկական ակումբները գիտեն մրցակիցներին Եվրոպայի լիգայում
15:39, 10 Օգոստոս 2020
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացել է Եվրոպայի լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման փուլի վիճակահանությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական ակումբների համար հայտնի են դարձել նրանց մրցակիցները: Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոա»-ն կմրցի ղազախական «Կայրաթ»-ի հետ: Հանդիպումը կկայանա մրցակցի հարկի տակ:
«Ալաշկերտ»-ն ուժերը կչափի մակեդոնական «Ռենովա»-ի հետ: Այս թիմերի հանդիպումը կկայանա Երևանում:
Եվ «Շիրակ»-ի մրցակիցը ռումինական «Ստյաուա»-ն է: Խաղը կկայանա օգոստոսի 27-ին` Բուխարեստում:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում