Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Առաջին քրիստոնյա ազգի կողքին չեն կանգնում, որովհետև մեր ունեցածը միայն պատմություն և մշակույթ է. Շեր

Առաջին քրիստոնյա ազգի կողքին չեն կանգնում, որովհետև մեր ունեցածը միայն 
պատմություն և մշակույթ է. Շեր

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով հանրահայտ փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) «Թվիթեր»-ի իր էջում գրություն է տեղադրել, որում ասվում է, որ առաջին քրիստոնյա ազգի` հայ ժողովրդի ու Հայաստանի կողքին չեն կանգնում, որովհետև նրա ունեցածը միայն պատմություն ու մշակույթ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Շերը նշել է, որ խավար օրեր են ողջ քրիստոնեության համար:

«Մութ օր է քրիստոնեության համար: Ոչ ոք չի կանգնում առաջին քրիստոնյա ժողովրդի կողքին, քանի որ մեր ունեցածը միայն պատմություն է և մշակույթ ու արտահանելու ոչինչ չունենք… Շնորհակալություն մարդկությանը»,- նշված է գրության մեջ:

Գրությանը կից Շերը նշել է, որ Հայաստանը փոքրիկ երկիր է, որը Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ոչնչացնել:

«Հայաստանը փոքրիկ երկիր է, առանց բնական ռեսուրսների, որոնք կարելի է գողանալ: Թուրքիան ցանկանում է ոչնչացնել այն… սպանել է 2 մլն մարդու: Հիմա Ադրբեջանն է փորձում ոչնչացնել այն: Նրանք ունեն «սև ոսկի» մարդկանց սպանելու կամ նայելու, թե ինչպես են ուրիշներն անում դա: Ռուսաստանը ցանկանում է նրա հողը: Աստված պահի և պահպանի քեզ, իմ հայրիկի տուն»,- գրել է Շերը:

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կիսվել է Շերի գրառմամբ, հավելելով. «Զգացողությունը, որը հիմա ունեն ողջ աշխարհի հայերը, համակել է մեզ: Շնորհակալություն, Շե՛ր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am