Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մեծ Բրիտանիան թույլատրել է թագավորության տարածքում «Moderna» պատվաստանյութի կիրառումը

Մեծ Բրիտանիան թույլատրել է թագավորության տարածքում «Moderna» 
պատվաստանյութի կիրառումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան թագավորության տարածքում թույլատրել է կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութի օգտագործումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերի 6-ին Դեղերի եվրոպական գործակալությունը կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութի օգտագործումը թույլատրել էր նաև Եվրոպական Միության տարածքում:

«Moderna» տեսակի պատվաստանյութը ստեղծել է աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը: Պատվաստանյութի օգտագործումը թույլատրված է նաև ԱՄՆ տարածքում: Նոյեմբերի 16-ին Moderna-ն հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի՝ մոտ 95 տոկոս արդյունավետության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am