Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ժամկետային զինծառայող Կիրակոսյանի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Ժամկետային զինծառայող Կիրակոսյանի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի 
առթիվ հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ հակառակորդի մարտական դիրքից  արձակված կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայող Վարդան Վաչագանի Կիրակոսյանի՝ վնասվածք ստանալու դեպքի առթիվ։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից  արձակված կրակոցի հետևանքով, N զորամասի մարտական դիրքում, որովայնի շրջանում  հրազենային վնասվածք  է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am