Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Սեթ Գոդին, Սթիվեն Հոքինգ, Նասիմ Թալեբ. 2021-ին ընթերցողներին հետաքրքիր  գրքեր  կներկայացվեն

Սեթ Գոդին, Սթիվեն Հոքինգ, Նասիմ Թալեբ. 2021-ին ընթերցողներին հետաքրքիր  գրքեր  
կներկայացվեն

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրական տարբեր նախասիրություններ ունեցող ընթերցասերներին հետաքրքրելու նպատակով «Անտարես» հրատարակչությունը 2021-ին լույս կընծայի ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանություններ, հայ հեղինակների գործեր՝ տարբեր մատենաշարերով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շուտով ընթերցողի սեղանին կհայտնվի Ռոբերտ Մուզիլի «Հինգ կին», Օնորե դը Բալզակի «Գնդապետ Շաբեր», Ջոն Քութզիի «Բարբարոսներին սպասելիս», Մայքլ Քանինգհեմի «Վայրի կարապը», Ժոզե Սարամագուի «Ավետարան ըստ Հիսուսի», Նիկոս Կազանձակիսի «Քրիստոսը կրկին է խաչվում», Բրեմ Սթոքերի «Դրակուլա», Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ», Մարիոս Վարգաս Լյոսայի «Սոսկալի ժամանակներ» և այլ գրքեր: Տարվա ընթացքում հանրությանը կներկայացվի նաև մեկ այլ մեծածավալ աշխատություն՝ Նասիմ Թալեբի Incerto շարքի 5 գրքերը:

Շարքը կբացի «Սև կարապը» ստեղծագործությունը: Թալեբի շարքը հայ ընթերցողին է ներկայացվում «Կողբ» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում: Հայ հեղինակներից կներկայացվի Մկրտիչ Արմենի «Երևան» վեպը՝ այս անգամ «Արգելված գրքեր» մատենաշարով: Նաև նախատեսվում է հայ դասական գրողների գործեր ներկայացնել նոր խմբագրությամբ ու հրատարակությամբ:

Հրատարակչությունը, հավատարիմ մնալով հայ գործարարներին միջազգային փորձի հիման վրա կրթելու իր առաքելությանը, ընթերցողի դատին կհանձնի «Նյու Յորք Թայմսի» և «Ուոլ Սթրիթ Ջորնալի» վարկանիշով բեսթսելերների հեղինակ Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» և «Մանուշակագույն կով» համաշխարհային ճանաչում վայելող գրքերը:

Անգլիացի ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան Սթիվեն Հոքինգի «Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին» գիրքը նույնպես այս տարի հասանելի կլինի ընթերցողներին: Սա հրատարակչության լույս ընծայելիք գրքերի ամբողջական ցանկը չէ: Ընթերցողներին սպասում են նաև այլ անակնկալ հրատարակություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am