Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՄԻԵԴ-ը հայ գերիների խնդրի մասին ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին

ՄԻԵԴ-ը հայ գերիների խնդրի մասին ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի բազմաթիվ դիմումները, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի կառավարությունը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկություն, մարտի 9-ին որոշում է կայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումների խնդրի մասին ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը:

«Նշենք, որ գերիների մի մասով Եվրոպական դատարանի՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումները դեռևս ուժի մեջ են։ Միջանկյալ միջոցի որոշումներով Եվրոպական դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին տրամադրել տեղեկություն գերեվարված անձանց պահման պայմանների, առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին։

Ինչ վերաբերում է ՀՀ դեմ ներկայացված միջանկյալ միջոցների պահանջներին՝ Եվրոպական դատարանը նշել է, որ հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից ներկայացված տեղեկության բնույթը՝ Դատարանը որոշել է չկիրառել միջանկյալ միջոցներ, և հետևաբար այս մասով անհրաժեշտություն չի գտել հարցի մասին ծանուցել Նախարարների կոմիտեին»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am